Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում

Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում
22.11.2014 | 11:04

Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին՝ հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը: Հանդիպմանը քննարկվել է ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, կայացել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կարծիքների փոխանակում։
Հանդիպմանը մասնակցել է Ադրբեջանում Վրաստանի ռազմական կցորդ գնդապետ Շալվա Թուրաշվիլին։

Դիտվել է՝ 819

Մեկնաբանություններ